Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հունվար / 2021 : 18-01

Ռուսաստանի տարբեր քաղաքներում ձերբակալել են բողոքի ակցիաների 863 մասնակցի

Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքաներում ձերբակալել են 863 մարդու, ովքեր մասնակցել են չարտոնված բողոքի ակցիաների` ի աջակցություն  ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի: Ինչպես տեղեկացնում է այս մասին հայտնում է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը չարտոնված ակցիաների կապակցությամբ նախազգուշացրել է, որ իրավապահների նկատմամբ յուրաքանչյուր սադրանք եւ նրանց օրինական պահանջներին չենթարկվելը կհետաքննվեն:

Մոսկվայում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները, ովքեր փորձում էին չարտոնված ակցիա կազմակերպել, ձերբակալվել են:

Ինչպես տեղեկացնում է «Interfax»-ը, իրավապահները արդեն իսկ ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնիի Մոսկվայի շտաբի համակարգող Օլեգ Ստեպանովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները չարտոնված ակցիա են կազմակերպել Հեռավոր Արևելքում: Բողոքի ակցիաներ են կազմակերպվել Խաբարովսում, Վլադիվոստոկում, Չիտայում, Ուլա Ուդեյում և այլ քաղաքներում: Հաղորդվել էր մի քանի տասնյակ անձանց ձերբակալության մասին: 

Նավալնիի շտաբները կոչ են արել հունվարի 23- ին ակցիաներ անցկացնել ՝ ի պաշտպանություն ձերբակալված քաղաքական գործչի: Ոչ մի քաղաքում նման ակցիաները արտոնված չեն եղել: Ռուսաստանի իրավապահները շարունակում են բերման ենթարկել ակցիաների մասնակիցներին:

Դիտվել է 10838անգամ
Վերջին լուրեր