23 / Հունվար / 2021 : 19-33

Վարակի տարածման ռիսկն ավելի նվազեցնելու նպատակով շարունակում է կարևոր մնալ հակահամաճարակային կանոնների պահպանումը․ ԱՆ

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակը ներկայումս կայուն է: Վարակի տարածման ռիսկը նվազեցնելու համար հանրապետության ամբողջ տարածքում կարանտինը երկարաձգվել է ևս 6 ամսով։ Դրա հետ մեկտեղ որոշ սահմանափակումներ մեղմացվել են:

Կայուն իրավիճակը պահպանելու և վարակի տարածման ռիսկն ավելի նվազեցնելու նպատակով շարունակում է կարևոր մնալ հակահամաճարակային կանոնների պահպանումը:

Մեր երկիրը դեռևս գտնվում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, այդ իսկ պատճառով հորդորում ենք լինել զգոն և շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները, այն է` կրել դիմակ, պահել առնվազն 1,5 մետր հեռավորություն և հետևել ձեռքերի հիգիենային։

Հետևելով այս կանոններին` մենք հնարավորություն կունենանք կանխել հիվանդության տարածումն ու չվերադառնալ ավելի խիստ սահմանափակումների:

Առողջապահության նախարարություն

Դիտվել է 7165անգամ
Վերջին լուրեր