Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հունվար / 2021 : 09-11

Հունվարի 26-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերին օրը մղում է նվաճումների, օգնում է չբավարարվել քչով: Հաջողության, հաղթանակի, սահմանների ընդլայնման կարող եք հասնել հուզմունքի, ճգնաժամի միջով, հանգամանքների անսպասելի ընթացքի արդյունքում: Հնարավոր է ղեկավարության փոփոխություն: Ուշադրությունն արժե ուղղել ոչ թե նոր նախաձեռնությունների մեկնարկին, այլ առաջին հերթին գործերի ավարտին: Եթե ձեր առաքելությունն ավարտած եք համարում մի գործում, անցե՛ք մյուսին:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ չի տրվում անուշադրության մատնել կարևոր տվյալները, հատկապես, եթե ձեր հետաքրքրությունների ոլորտում մտնում է ճանապարհորդությունը, գործուղումը, բարձրագույն կրթության ստացումը, որակավորման բարձրացումը, դիպլոմի պաշտպանությունը, դատական վեճում հաղթանակը: Ուշադրության են արժանի նորություններն ու հեռանկարները կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Երկվորյակ

Օրվա ընթացքում Երկվորյակները կարող են բախվել անսպասելիության, հուզմունք ապրել: Արժե հետևել ադմինիստրատիվ, ֆինանսական, հարկային դաշտում, տեխնոլոգիաների վերահսկողության, անվտանգության, մոդեռնիզացիայի հետ կապված ոլորտներում նորություններին: Հերթական փոփոխությանը կարող է դրդել նոր օրենքի ընդունումը: Կարող է հասունանալ կադրային վերադասավորում, նախագծի բարեփոխում:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ չի տրվում առաջին հորիզոնականում դնել անձնական հետաքրքրությունները, քանի որ այսօր առաջնայնությունը գործընկերային և թիմային հեռանկարներինն է: Բացառված չէ հերթական հեղափոխությունը շրջակա միջավայրում: Հնարավոր է գործընկերոջ անսպասելի վարք, համայնքում ուժերի վերադասավորում: Եթե ավարտել եք կրթական, որակավորման բարձրացման փուլը, արժե մտածել կարիերայի աճի մասին:

Առյուծ

Առյուծները կարող են վկա կամ մասնակից դառնալ աշխատանքային կոլեկտիվում ձևափոխումների: Ժամանակավոր անհարմարությունները շահույթ են խոստանում հետագայում: Ակտուալ է առօրյա գործընթացների օպտիմալացումը: Առօրյա գործերն ավելի արագ կընթանան, եթե գործերի կազմակերպման մեջ օգտակար շտկումներ մտցնեք: Եթե ձեր ծրագրերում գործընկերության թարմացում կա, նախևառաջ արժե նախապատրաստական սև աշխատանք տանել:

Կույս

Կույսերը կարող են հասնել անհատական բարձունքների կամ դառնալ ուրիշի հաջողության համահեղինակը: Նույնիսկ սթրեսներն այսօր լավ հետևանքներ կունենան: Պայմաններ կան ստեղծագործական առաջխաղացման, ձեր տաղանդների արժեքի բարձրացման համար: Հուզումնալից իրադարձություն է հնարավոր անձնական կյանքում: Հարմար պահ է հաշտեցման, հարաբերությունների ներդաշնակեցման, սիրո մեջ նոր հնարավորության ստեղծման համար:

 

Կշեռք

Կշեռքները կարող են այս օրն ընտրել տնային կամ գրասենյակային թարմացումների համար: Չարժե խուսափել հասունացած հեղափոխական ձևափոխումներից. ավելորդ խնդիրներից խուսափելու և ամեն ինչ եղածի պես թողնելու փորձը մոտ ապագայում կարող է բերել բարդացումների: Հարմար օր է մաքրության, տեղափոխության, կահույքի վերադասավորման, ընտանիքի ներսում ինչ-ինչ արմատական փոփոխությունների համար:

Կարիճ

Կարիճներին օրը կօգնի շարունակել որոնումներն ու ձևափոխումները, նոր հորիզոններ բացել: Արմատական փոփոխության ներքին պահանջը հաջողությամբ կհամալրվի հուսադրող նորություններով, մերձավոր շրջապատում փոփոխություններով: Ցանկալի իրադարձությունները կարող են արագացնել հետաքրքիր անակնկալը: Հարմար օր է անձնական նամակագրության, վերջնական խորհրդակցությունների և գործերն ավարտելու համար:

Աղեղնավոր

Այս օրն Աղեղնավորներին կօգնի արագացնել ձևափոխումների և օպտիմալացումների գործընթացները: Անհանգստությունների մեջ խորասուզվելու փոխարեն արժե միանալ նման գործընթացներից մեկին. տրամադրությունը կլավանա, հարաբերությունները կկարգավորվեն, գործերը կսկսեն ընկնել իրենց հունի մեջ: Ադմինիստրատիվ, ֆինանսական, կենցաղային և այլ բարեփոխումները կարող են մասշտաբային բնույթ կրել:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այսօր հակված են տարվելու: Բացառված չէ անհամբերությունը, իրադարձություններն արագացնելու ցանկությունը: Ոգևորությունը թույլ կտա անել ավելին, քան ծրագրել էիք: Արժե իսկապես օգտակար նպատակ ընտրել, այլապես հոգեկան վերելքը պակաս կառուցողական կիրագործվի, բացառված չէ քմահաճույքների միտումը, անհնարինը ցանկանալու, լավ բաները չարաշահելու ձգտումը: Արժե հրաժարվել ամենից, ինչը խանգարում է ձեր առաջընթացին:

Ջրհոս

Այս օրը նպաստում է Ջրհոսների ներքին ձևափոխմանը: Եթե լիակատար ազատությանն ընդամենը մեկ խոչընդոտ է մնացել, այսօր այն հեշտությամբ կհաղթահարեք: Օրը հարմար է հոգեբանական բարդույթներին և խանգարող սովորություններին, բարոյապես մաշված գաղափարներին և եղանակներին, իրենց դարն ապրած իրերին հրաժեշտ տալու համար: Չարժե վախենալ դատարկությունից. հինն արագ կփոխարինվի նորով:

Ձկներ

Այս օրը Ձկներին օգնում է մնալ լավատես: Լավ տրամադրությունը, ոգևորությունն արժե ծառայեցնել ոչ թե ապագայի մասին երազանքներին, այլ գործերի ավարտին: Չարժե տրվել ծուլությանը, քանի դեռ անավարտ նախագծեր ունեք, կամ չպարզված հարցեր կան: Այսօր խորհուրդ չի տրվում նոր առաջադրանքներով զբաղվել. անհրաժեշտ ռիթմին առանց կորուստների անցնելը դժվար կլինի, իսկ իներցիայով գործողությունները փակուղի կտանեն:

Դիտվել է 21338անգամ
Վերջին լուրեր