Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Ապրիլ / 2020 : 21-18

 

Պարետատան կազմը համալրվել է համաճարակաբանների խմբով․ Տիգրան Ավինյան

«Մեր պարետատան կազմը համալրվել է համաճարակաբանների խմբով, որոնք այդ տեղորոշման համակարգի միջոցով աշխատելու է վարակակրի հետ»,- այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով Վահե Էնֆիաջյանի հարցին։

Տիգրան Ավինյանը նշեց, որ նրանք ներգրավվել են Covid-19 Armenia հավելվածով առողջական վիճակի գնահատման օնլայն թեստերի վերլուծության գործում։

Տեղեկացնենք, որ Covid-19 Armenia հավելվածը ստեղծվել է Հայաստանում և ամբողջությամբ հայ մասնագետների աշխատանքի արդյունքն է: Հավելվածի ամենակարևոր կետն օգտատիրոջ բժշկական թեստավորումն է: Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է մարդու առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս, թե ինչ քայլեր ձեռնարկել: 

Դիտվել է 3958անգամ
Վերջին լուրեր