Արցախի կարգավիճակի հարցը՝ ԵՄ-ՌԴ բանակցությունների օրակարգում

«Վերջին տարիներին կտրուկ մեծացել է Ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանային գործընթացներում, մասնավորապես՝ Լիբիայում եւ Սիրիայում:
ԵՄ կառույցների ղեկավարները հատկապես կարեւորեցին եւ բարձր գնահատեցին արցախյան պատերազմի դադարեցման ուղղությամբ ՌԴ գործադրած ջանքերը եւ նրա երաշխավորությամբ հրադադարի հաստատումը:
Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Արցախում հրահրված պատերազմի ավարտից հետո ԵՄ-ից եւ ԵԱՀԿ-ից ակտիվացան Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսման քայլերը: Եթե նախկինում խոսքը գնում էր միայն վերջինիս նկատմամբ պատժամիջոցների սահմանման շուրջ, ապա այսօր ԵՄ-Ռուսաստան երկխոսության օրակարգում առաջնային են տարածաշրջանային անվտանգության հարցերը:
Այսպես՝ փետրվարի 5-ին նախատեսված է հանդիպում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի միջեւ: Դիվանագետների հանդիպման օրակարգում նաեւ Արցախում իրավիճակի հետագա կայունացման հարցերն են»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: