Շուշին կվերածվի պանթուրքիզմի որջի՞

«Թուրքիան ոչ միայն երկարաժամկետ առումով ապահովել է իր ռազմական ներկայությունը Ադրբեջանում, այլեւ պարզվում է, որ լրջորեն տրամադրված է զբաղվել ադրբեջանական հասարակության դաստիարակությամբ:
Թուրքիայում աջակողմյան ուժերը ներկայացնող եւ «Գորշ գայլերի» քաղաքական թեւը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին հայտարարել է, որ բռնազավթած Շուշիում կառուցվելու է ազգայնական դպրոց։ Այդ քայլն ուղղված է Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի դեմ:
Վերջինիս շրջանակներում նախատեսված է փախստականների վերադարձ իրենց բնակության վայրեր, եւ այս դեպքում դժվար է պատկերացնել Շուշիի հայկական բնակչության վերադարձն ու խաղաղ գոյակցությունը մի քաղաքում, որտեղ ազգայնական, նաեւ հակահայկական ոգով սերունդ է դաստիարակվում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։