28 / Հունվար / 2021 : 16-12

Ֆիլիպ Կիրկորովը և Նատալյա Գորդիենկոն կներկայացնեն Մոլդովան «Եվրատեսիլ-2021»-ում

Ֆիլիպ Կիրկորովը երգչուհի, դերասանուհի Նատալյա Գորդիենկոյի հետ կներկայացնի Մոլդովան «Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցությում:

Այս մասին Կիրկորովը տեղեկացրել է «Ինստագրամի» պաշտոնական էջում:

«Այո՛: Արդեն պաշտոնապես: Նատալյա Գորդիենկոյի հետ գնում ենք նվաճելու «Եվրատեսիլ 2021»-ը։  Մեր թիմով պատրաստել ենք «քաղցր ներկայացում»։ Հուսով ենք մենք ձեզ կզարմացնենք։ Նոր երգը շուտով»,- նշել է Կիրկորովը:

Նշենք, որ «Եվրատեսիլ-2021»-ը կանցկացվի Նիդեռլանդների  Ռոտերդամ քաղաքում։ Մրցույթի կազմակերպիչները նշել են, որ Եվրատեսիլը կանցկացվի  ավանդական ձևաչափով։

Մրցույթի կազմակերպիչները ելույթների ձայնագրության կիրառման հնարավորություն կստեղծեն, եթե մասնակիցները չկարողանան մեկնել Ռոտերդամ կամ ստիպված լինեն կարանտինում լինել այնտեղ հասնելուն պես: Ձայնագրված համարների համար խիստ կանոններ կսահմանվեն:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2020»-ը, որը պետք է անցկացվեր Ռոտերդամում, չեղարկվել էր կորոնավիրուսի տարածման պատճառով։

պատրաստեց yelaket.am

 

 

Դիտվել է 13682անգամ
Վերջին լուրեր