Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանում համաճարակն աստիճանաբար նահանջում է

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում Ռուսաստանի իշխանությունների գործողությունները համապատասխանում են սպառնալիքների մակարդակին և տալիս են դրական արդյունք. Ռուսաստանում համաճարակն աստիճանաբար նահանջում է: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կառավարության անդամների հետ հանդիպմանը, փոխանցում է ում է ՏԱՍՍ -ը:
Պուտինի խոսքերով՝ օբյեկտիվ տվյալները ենթադրում են, որ Ռուսաստանում համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված գործողությունները «համապատասխանում են քաղաքացիների համար առկա սպառնալիքների մակարդակին»:
«Եվ, ընդհանուր առմամբ, (այդ գործողությունները) տալիս են դրական արդյունք: Համաճարակն, իրոք, աստիճանաբար նահանջում է»,- նշել է ՌԴ նախագահը:
Նա բացատրել է, որ հիվանդ ռուսաստանցիների թիվը նվազում է, իսկ ապաքինվածների թիվը «վերջին շրջանում կայուն կերպով գերազանցում է նրանց, ովքեր հիվանդացել են»: