29 / Հունվար / 2021 : 09-36

Հայտնաբերվել է ևս 8 զինծառայողի աճյուն

Ջրականի (Ջաբրաիլ) շրջանից հայտնաբերվել է ևս 8 աճյուն, yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Արցախի Հանրապետության  Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Հունվարի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն:
Մարմիններն անճանաչելի են, միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրանց ինքնությունը:

Որոնողական աշխատանքների ընթացքում հունվարի 28-ի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1329 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:

Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու, Հադրութի և Ջրականի (Ջաբրաիլ) շրջաններում:

Դիտվել է 28060անգամ
Վերջին լուրեր