29 / Հունվար / 2021 : 19-14

Օմարի լեռնանցքում վթարի հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել

Ադրբեջանի զինված ուժերին պատկանող ռազմական մեքենան Օմարի լեռնանցքում վթարի է ենթարկվել, մահացել է երկու զինծառայող։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, վթարի հետեւանքով մահացել են զինծառայողներ Ռամիզ Մուստաֆաևը եւ Ալիխան Գարագեզովը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 30897անգամ
Վերջին լուրեր