Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Հունվար / 2021 : 13-39

Ադրբեջանը պետական ​​կառույցներ է ստեղծում Ղարաբաղում իր վերահսկողության տակ անցած տարածքներում

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իր վերահսկողության տակ անցած տարածքներում սկսել է տեղական գործադիր և այլ պետական ​​մարմիններներ ստեղծել: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայությունից:

«Ադրբեջանի Հանրապետության համապատասխան կենտրոնական, տեղական գործադիր և այլ պետական ​​մարմինները պետք է մինչև 2021 թ. մարտի 1-ն առաջարկություններ ներկայացնեն էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություններին՝ իրենց համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ»,- նշված է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ստորագրած հրամանի մեջ։

Դիտվել է 8451անգամ
Վերջին լուրեր