Լրագրողները մուտք են գործել Գելենջիկի հայտնի «պալատ» (տեսանյութ)

Ալեքսեյ Նավալնու ֆիլմը, որը պատմում էր Գելենջիկի «պալատի» մասին, ինը մեծ աղմուկ և հնչեղություն առաջացրեց հանրության շրջանում, Mash Telegram-ի լրագրողները այցելել են «պալատ»։
«Ամեն ինչ շինարարության զրոյական փուլում է, դարպասներ չկան։ Ոչ մի Ցարական արծվի կրկնօրինակ՝ Ձմեռային պալատի թագ։ Շենքը, շինարարների գնահատականով, կհանձնեն 5-6 տարուց»,- նշվում են Mash Telegram-ի լրագրողների ռեպորտաժում, ովքեր մտել են «պալատից» ներս։
Լրագրողներն այդպես էլ չեն պարզել`ում է պատկանում պալատը։
Նշենք, որ ռուս ընդդիմադիր Նավալնին պնդում է, որ պալատը պատկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «Գելենջիկիի պալատը» չի պատկանում ո՛չ իրեն, ո՛չ էլ իր մերձավորներին։
Ավելի մանրամասն տեսանյութում։
Պատրաստեց yelaket.am