Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Հունվար / 2021 : 15-15

Վնուկովոյում վայրէջքի պահին կանաչ լազերով կուրացրել  են ուղեւորատար ինքնաթիռի օդաչուներին

Մայրաքաղաքի Վնուկովո օդանավակայանում վայրէջք կատարելիս անհայտ անձը լազերով կուրացրել է Գրոզնիից Մոսկվա թռնող մարդատար ինքնաթիռի օդաչուներին, շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը ավիացիոն ծառայություններում:

«Ժամը 11-ի սահմաններում Վնուկովո վայրէջք կատարելիս ուղեւորատար ինքնաթիռի օդաչուները հայտնեցին, որ իրենց կուրացրել են կանաչ լազերով»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Դեպքը չի ազդել օդանավի թռիչքի եւ վայրէջքի վրա: Ենթադրվում է, որ ճառագայթման աղբյուրը եղել է Մոսկվայի կողմից:

 

Դիտվել է 233718անգամ
Վերջին լուրեր