Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Հունվար / 2021 : 16-45

Աղդամում բացվել է ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնը

Աղդամում տեղի է ունեցել ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի բացումը, գրում է minval.az-ը։

Բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Գարաոսմանօղլուն և Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Նշվում է նաև, որ ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի պահպանումն իրականացնելու է ադրբեջանական բանակը։ Կենտրոնի տեղակայման վայրի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 4 հա։ Տարածքը ցանկապատված է, դրա շուրջ տեղադրված են չորս դիտորդական աշտարակներ։

Դիտորդական կենտրոնի թուրքական անձնակազմը ղեկավարում է գեներալ-մայոր Աբդուլա Գաթիրչին, ռուսական անձնակազմը՝ գեներալ-մայոր Վիկտոր Ֆելորենկոն:

Ըստ հաղորդման՝ տարածքում գտնվում են 65 մոդուլային տիպի ծառայողական տարածքներ և բնակության համար նախատեսված տարածքներ։

Դիտվել է 28184անգամ
Վերջին լուրեր