01 / Փետրվար / 2021 : 10-46

Զոհված կամ անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված կամ անհետ կորած զինծառայողների փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Որոնողական աշխատանքների արդյունքում, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ը՝ հայտնաբերվել է ընդհանուր 1345 աճյուն:

 

Դիտվել է 9786անգամ
Վերջին լուրեր