Որևէ բառ հիշո՞ւմ եք, որ ես ասել եմ «հաղթում ենք», հաստա՞տ․ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ինքը ասել է «հաղթելու ենք»
Որևէ բառ հիշո՞ւմ եք, որ ես ասել եմ «հաղթում ենք», հաստա՞տ, ուշադիր եղեք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, ինչու այդպես եղավ, որ ինքն ասում էր հաղթում ենք, սակայն պարզվեց, որ պարտվում ենք:
«Միջազգային մի կառույց պատերազմից 1 ամիս հետո, 44 օրերի ընթացքում իմ ամբողջ հայտարարությունները մանրամասն վերլուծել ու տվել է ինձ: 400 հրապարակում եմ ունեցել, մոտավորապես 170 հրապարակում եղել է հաղթելու ենք, ոչ թե հաղթում ենք, տարբեր բաներ են: Դրանք խիստ տարբեր բաներ են: Մոտավորապես այդքան հրապարակում էլ եղել է, որ վիճակը շատ ծանր է, սա գոյության պատերազմ է ու նմանատիպ սթափեցնող հրապարակումներ:
Այսինքն, փորձագետներն իրենց գնահատականը տալիս են, թե ինչպես է քարոզչություն իրականացվել, շատ ճիշտ պրապորցիաներով է եղել: Քանի որ մենք այսօր պարտվել ենք, բոլորիս մոտ շատ էմոցիոնալ ծանր վիճակ է, ուզում ենք մեզ մեջ դավաճաններ գտնել: Շատ ցավում եմ, որ զինվորականներից եք ուզում դավաճան գտնել»:
Մանրամասները տեսանյութում։