Անկեղծ ասած, բաներ կան ես էլ չեմ հասկանում, այդ թվում նաև Շուշիի հետ․ կապված․ Արծրուն Հովհաննիսյան
Չգիտեմ, անկեղծ ասած, բաներ կան ես էլ չեմ հասկանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով այն մասին, թե ինչպես էր հնարավոր մտնել Շուշի:
«Խորհուրդ կտամ մի քիչ սթափ նայել իրավիճակին: Հասկանում եմ, որ հիմա բոլորս էմոցիաների վրա ենք: Ուսումնասիրել է պետք։
Ես ամեն օր փորձում եմ պատերազմն ուսումնասիրել, ամեն օր տեղեկություններ եմ հավաքում, որ ինձ համար շատ անհասկանալի բաներ հասկանամ, որոնք պատերազմի ընթացքում չեմ հասկացել, կամ ինձ է այդ տեղեկությունը զորքերից հասել որոշակի սխալմունքներով, կամ թերություններով կամ հակասություններով:
Ես էլ չեմ կարողանում մինչև վերջ ինչ-որ բաներ հասկանալ, այդ թվում նաև Շուշիի հետ կապված:
Ի դեպ, տեղեկություններով մասով ասեմ, որ ես պատերազմի թնթացքում բացառապես տեղեկություն ստացել եմ ստացել եմ ՊՆ-ից ու գլխավոր շտաբի օպերատիվից»,-ասաց Արծրուն Հովհաննիսյան:
Մանրամասները տեսանյութում։