Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Փետրվար / 2021 : 13-22

«Արցախի կարգավիճակի հարցն իրականում լուծված չէ, այն հիմա չի կարելի քննարկել»․ Դմիտրի Մեդվեդև

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մոտ ժամանակներս հնարավոր չէ կարգավորել և հիմա այն քննարկել չի կարելի, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը,- գրում է Интерфакс-ը։

«Իմ կարծիքով, բոլորի համար այսօր բացարձակապես ակնհայտ է, որ կարգավիճակի հարցն իրականում լուծված չէ, բայց այն հիմա չի կարելի քննարկել, քանի որ այս դաշտի ցանկացած էլեկտրիզացիա՝ կարգավիճակի շուրջ քննարկումները, հանգեցնում է մեծ լարվածության: Այժմ դա անհնար է անել», - նշել  է Մեդվեդևը  մի շարք ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

Մեդվեդևը իր խոսքւմ նշել է՝ «կողմերի դիրքորոշումներն այստեղ շատ տարբեր են, և նույնիսկ Հայաստանի ներսում կան քննարկումներ»:

«Հիշեցնեմ, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Չգիտես ինչու, այդ մասին ինչ-որ կերպ մոռանում են, բայց իրականում այդպես է: Ուստի ավելի լավ է կարգավիճակի հարցը հետաձգել ապագա ժամանակահատվածի համար», - ասել է Մեդվեդևը:

 

Դիտվել է 13678անգամ
Վերջին լուրեր