Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Փետրվար / 2021 : 13-45

Եթե չլիներ Վլադիմիր Վլադիմիրովիչի աշխատանքը, Ղարաբաղի հակամարտությունը կարող էր մինչև հիմա շարունակվել, պետք է շնորհակալ լինեն․ Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը՝ 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ անվանել է «պրոֆեսիոնալիզմ» (филигранный): Այս մասին գրում է interfax-ը։

Ռուսական  լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա հիշեցրել է, որ 2016-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրումը` ավելացնելով, որ «այն ժամանակ պատրաստվել էր քարտեզ, բայց, ցավոք, երկրները դրանից չօգտվեցին»: Այս ամենը, նրա խոսքով, «հանգեցրեց նոր բախման, ձգձգված, մեծ թվով զոհերի»:

«Եվ շատ լավ է, որ Ռուսաստանի նախագահի աշխատանքի շնորհիվ, և այս աշխատանքը ֆիլիգրան էր, ես մի օր դիտեցի այս աշխատանքը, Վլադիմիր Վլադիմիրովիչը ժամերով քննարկումների մեջ էր հակամարտության կողմերի միջև, եթե չլիներ իր աշխատանքը, եկեք ընդունենք, որ այս հակամարտությունը կարող էր շարունակվել մինչ օրս»,- ասել է Մեդվեդևը, հավելելով, որ «սա հսկայական աշխատանք է, որի համար թե Ադրբեջանը, և թե Հայաստանը պետք է շատ շնորհակալ լինեն Ռուսաստանի նախագահին»:

2020-ի նոյեմբերին տարածաշրջանում հակամարտության «թեժ փուլի» դադարեցումից հետո «իրավիճակը հիմնականում հանդարտվել է, և սա ամենակարևորն է։ Մարդիկ չեն մահանում և զարգացման հնարավորություններ կան»,- ասել է Մեդվեդևը։

 

 

Դիտվել է 14541անգամ
Վերջին լուրեր