Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Փետրվար / 2021 : 18-40

Խորհուրդներ սեքսոլոգից. Երբ և ինչու են սիրուհիները հայտնվում տղամարդկանց կյանքում (18+)

ArmDaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի շրջանակներում Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Սևադա Հակոբյանի հետ զրուցում ենք մեր ընթերցողներին հուզող կարևոր հարցերի մասին:

Այս անգամ փորձել ենք պարզել՝ երբ և ինչու են սիրուհիները հայտնվում տղամարդկանց կյանքում:

Հարցն, իհարկե, հուզում է թե՛ տղամարդկանց և թե՛ առավել ևս կանանց: Անշուշտ դա ունի իր օբյեկտիվ և ավելի շատ սուբյեկտիվ պատճառները: Տարիների ընթացքում ուսումնասիրելով և առնչվելով բազմաթիվ ամուսնական զույգերի սեռական խնդիրների հետ կարող ենք հանգել մի շարք հետևությունների.

Հաճախ սիրուհիներ հայտնվում են տղամարդկանց կյանքում, երբ ընտանիքում առկա են բարդ և կոնֆլիկտային փոխհարաբերություններ, երբ խաթարված է սեռական ներդաշնակությունը և ամուսինները միմյանց նկատմամբ ապրում են խորը հիասթափություն: Երբեմն այդ խնդիրների հիմքում կարող է ընկած լինել բարդ սոցիալական և կենցաղային իրավիճակը: Կանայք երբեմն ընկղմված լինելով երեխաների խնամքում և կենցաղային խնդիրներում, տղամարդկանց համար, իրենց իսկ խոսքերով, կորցնում են իրենց գրավչությունը, հաճախ լինում են հոգնած և ոչ սեքսուալ «մարզավիճակում»: Այս պարագայում սիրուհին կարծես լրացնում է այն բացը, որը գոյացել էր վերոնշյալ խնդիրների պատճառով:

Երբեմն տղամարդիկ, հետևելով կարծես ստեղծված թրենդային տենդենցներին, փորձելով հետ չմնալ իրենց ընկերներից, դիմում են այդ քայլին, որևէ հիմնավորում չկարողանալով բերել դրա վերաբերյալ: Ընտանիքում առկա է լիարժեք սիրո և ներդաշնակության մթնոլորտ, սեքսուալ հարմոնիա, սակայն տղամարդու համար սիրուհի ունենալը կարծես ինքնահաստատման, առավել տղամարդկային երևալու խնդիր է լուծում: Երբեմն տղամարդիկ նշում են, որ փորձում են լրացնել հոգևոր և հոգեէմոցիոնալ բացը, որը առկա է իր և կնոջ փոխհարաբերություններում:

Ընդհանուր առմամբ սեքսոլոգիական տեսանկյունից շատ բան պայմամանավորված է սեռական կոնստիտուցիայի տիպով (ուժեղ սեռական կոնստիտուցիա ունեցողները առավել հակված են) և անձի հոգեկերտվածքով, մտածողության և համոզմունքների առանձնահատկութուններով: Շատ դեպքերում սիրուհու գործոնը տղամարդու համար առավել էմոցիոնալ լարվածության և ծանրաբեռնվածության պատճառ կարող է հանդիսանալ, ինչը ոչ բարերար է ազդում ընտանիքի կայունության վրա, հաճախ պատճառ հանդիսանալով ընտանեկան կոնֆլիկտների:
Սեր և խաղաղություն բոլոր ընտանիքներում:

Դիտվել է 482218անգամ
Վերջին լուրեր