01 / Փետրվար / 2021 : 20-06

Հայաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավանություն է տվել COVID-19-ի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը։ Այդ մասին տեղեկացնում է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը։ Հաղորդում է armeniasputnik.am-ը։

Հավանություն տալու վերաբերյալ որոշումն ընդունվել է առողջապահության նախարարության հրահանգով՝ հիմնվելով Ռուսաստանում անցկացված կլինիկական փորձարկումների 3-րդ փուլի տվյալների վրա՝ առանց Հայաստանում լրացուցիչ հետազոտությունների։

Դիտվել է 12432անգամ
Վերջին լուրեր