02 / Փետրվար / 2021 : 10-27

Ֆիզուլիի ուղղությունից փրկարարները հայտնաբերել են 9-ը զինծառայողի աճյուն

Մարտական գործողությունների հատվածներում իրականացված  որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են 9 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Նախնական տվյալներով նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամ պահեստազորայիններ): Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:  Առայսօր ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1354 աճյուն:  Փետրվարի 1-ին որոնումներն իրականացվում են Հադրութի շրջանում»,-մանրամասնեց Թադևոսյանը:

Դիտվել է 10431անգամ
Վերջին լուրեր