Արցախում մոտ 730 նորակառույց բնակարան ու առանձնատուն կավելանա մեկնարկած նախագծերի շնորհիվ
Ստեփանակերտում և Արցախի վերահսկողության տակ գտնվող մի շարք բնակավայրերում նոր բնակելի ֆոնդ ստեղծելու և տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու համար Արցախի քաղաքաշինության նախարարությունը նոր նախագծեր է պատվիրել: Այս մասին տեղեկացրին Քաղաքաշինության նախարարությունից:
«Նախարարությունն արդեն էսքիզային նախագիծ ունի Մարտունու շրջանի Վարանդա գյուղում 100 առանձնատնով բնակելի թաղամասի կառուցման համար: Ասկերանի Աստղաշեն համայնքում 150 տան կառուցման նախագծի իրագործման համար արդեն իսկ մեկնարկել են տեղագրական հանույթի իրականացման աշխատանքներ:
Շրջկենտրոն Ասկերանում նախատեսվում են բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներ՝ 246 բնակարանով, իսկ Մարտունիում՝ 130: Տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու նպատակով՝ Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղում կկառուցվի մոտ 100 առանձնատուն»,-հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից: