Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Փետրվար / 2021 : 17-25

«Բեգլարյան բժշկական կենտրոնում» ծննդկան է մահացել

Բեգլարյան բժշկական կենտրոնում դեռևս չպարզված հանգամանքներում 30-ամյա ծննդկան է մահացել։

Մահացած ծննդկան Նելլի Արշակյանի քույրը՝ Բելլա Արշակյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց. «Փետրվարի 1-ին ժամը 10։30 կեսարյան հատմամբ աղջիկ է ունեցել։ Քույրս առողջական որևէ խնդիր չի ունեցել։

Նախկինում երկու երեխա էր ունեցել բնական ծննդաբերության ճանապարհով, քանի որ երեխայի պորտալարը փաթաթված էր այս անգամ կեսարյան հատմամբ է ունեցել։ Գիշերը ժամը չորսին քույրս՝ Նելլին, զանգահարել է ամուսնուն և ասել, որ իրեն ներարկում են արել, ինչից հետո վիճակը կտրուկ վատացել է։ Լուսադեմին վեցին քույրս մահացել է։

Ներարկող բժիշկը, ծնունդն ընդունող բժիշկը, այդ օրվա հերթապահ բժիշկներն ու բուժքույրները հիվանդանոցում չէին և մենք որևէ մեկնաբանություն չենք ստացել»:

Դիտվել է 27390անգամ
Վերջին լուրեր