03 / Փետրվար / 2021 : 10-52

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում՝ փետրվարի 3-ի ժամը 11։00-ի դրությամբ

Փետրվարի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167421 դեպք, որոնցից 158693-ն` առողջացած, 3096-ը` մահվան ելքով:

Այս մասին yelaket.am-ը տեղեկացավ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4855 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 654494 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2580 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 190 նոր դեպք: Ունենք 358 առողջացած և  մահվան 7 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 777 է: 

Դիտվել է 31297անգամ
Վերջին լուրեր