Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Փետրվար / 2021 : 18-10

Մոսկվա մեկնած որոշ քաղաքացիներ հետ են ուղարկվել ՀՀ․ պատճառը Covid–ի թեսթի հետ կապված խնդիրն է

Մոսկվա մեկնած որոշ քաղաքացիներ հետ են ուղարկվել Հայաստան, որի պատճառը Covid–ի թեսթի հետ կապված խնդիրն է, հաղորդում է Tert.am-ը:

«Մենք առաջին չվերթով գնացել, հասել ենք Մոսկվա, անցակետն անցնելիս մեզ արգելել են  առաջ գնալ՝ պատճառաբանելով, որ մեր Covid–ի թեստն անօրինական է, մեզ դեպորտ արեցին: Հարցրի, թե ինչն է խնդիրը, ասացին, որ այս անօրինական թղթով ուզել եմ ՌԴ սահմանը հատել»,-ասել է ՌԴ մեկնած և հետ ուղարկված քաղաքացիներից մեկը:

«Երեք օր սոված մեզ պահեցին, մենակ ջուր ենք խմել»,- պատմեց նա և հավելեց, որ այստեղ տեղեկացել էին, որ մեկնելու հաստատումը լինելու է QR կոդով, որը, ըստ երևույթին, այստեղ կեղծվել է, քանի որ արդեն ՌԴ սահմանում ասել են, որ փաստաթուղթը կեղծված է:

Քաղաքացին նշեց, որ իրենց պահանջն այն է, որ լուծվի իրենց հետ ուղարկվելու հարցը, վերադարձնեն իրենց տոմսերի գումարները:

Դիտվել է 38978անգամ
Վերջին լուրեր