Երեկ մի խոշոր գործատուի մոտ կորոնավիրուսի դեպքի հաստատում է տեղի ունեցել. Թորոսյան

Նաև գործատուի շահերից է բխում կանոնների խստիվ պահպանումը, քանի որ հենց իր գործունեությունն է վտանգվելու: Կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Թորոսյանն ասաց, որ երեկ մի խոշոր գործատուի մոտ դեպքի հաստատում է տեղի ունեցել. «Այն կրկին հայտնաբերվել է գործատուի կողմից, մուտքի պահին, ջերմաչափման ժամանակ: Նրան ուղարկել են տուն, գործատուն զերծ է մնացել վտանգից: Հակառակ դեպքում հարյուրավոր աշխատակիցներ կարող էին վարակվել: Պատասխանատվությունն ավելի շատ պետք է հենց տնտեսվարող սուբյեկտներին, իրենց գործունեությունը ապահովելու համար»:
Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ Հայաստանում ապրանքային դեֆիցիտ չի եղել և չի լինելու: