Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Փետրվար / 2021 : 09-29

2020 թվականին նախորդ տարվա համեմատ քիմիական թունավորումների դեպքայնությունը նվազել է 1.1 անգամ․ ԱՆ
 

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված վերլուծության արդյունքների համաձայն՝ 2020 թվականին նախորդ տարվա համեմատ քիմիական թունավորումների դեպքայնությունը նվազել է 1.1 անգամ, մասնավորապես՝ ալկոհոլային, թունաքիմիկատներից, դեղորայքային և այլ քիմիական նյութերից թունավորումների հիվանդացության ցուցանիշը նվազել է 1.3 անգամ: Երևանում՝ 1.2 անգամ, իսկ մարզերում՝ 1.1 անգամ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Միաժամանակ, դեպքերի 55.1%-ն արձանագրվել է տղամարդկանց շրջանում, իսկ 44.9%-ը՝ կանանց: Դեպքերի մեծ մասը՝ 64.9%-ը, գրանցվել է մեծահասակների, իսկ 35.1%-ը՝ մանկահասակ բնակչության շրջանում:

Թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով հորդորում ենք.

  •  
    թունաքիմիկատի հետ աշխատելիս օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիտ կոշիկներ),
    լվանալ և պահել թունավոր նյութերով աղտոտված հագուստներն առօրյա հագուստներից առանձին,
  • չպահել թունավոր նյութերը պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում,
    թունավոր նյութերը պահել գործարանային սրվակներում, հակառակ դեպքում, այդ նյութերի սրվակների վրա փակցնել նախազգուշացնող պիտակներ,
  • պահել թունավոր նյութերը սննդամթերքից հեռու՝ երեխաներին ոչ հասանելի վայրերում:
    դեղորայքը պահել երեխաների համար ոչ հասանելի տեղում՝ երեխայի տեսադաշտից դուրս,
  • յուրաքանչյուր օգտագործումից հետո հավաքել և պահել դեղորայքը,
  • դեղորայք ընդունելիս խորհրդակցել բժշկի հետ,
  • ինքնուրույն չփոփոխել բժշկի նշանակած դեղորայքի չափաբաժինները և հաճախականությունը,
  • ալկոհոլը չզուգակցել դեղորայքի ընդունման հետ,
  • առանց բժշկի խորհրդատվության` դեղամիջոցները չզուգակցել,
  • հետևել դեղորայքի պահպանման կանոններին»,- ասված է հայտարարության մեջ:
Դիտվել է 5594անգամ
Վերջին լուրեր