Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Ապրիլ / 2020 : 11-47

Կարանտինում գտնվող մոտավորապես 300 քաղաքացու մոտ դրական արդյունք է հաստատվել․ Արսեն Թորոսյան
 

Անցնող օրվա ընթացքում ունեցել ենք 48 նոր դեպք, 61 առողջացում: Կարող ենք ասել, որ դրական բալանսով ենք փակել օրը: Ընդհանուր դեպքերի թիվը 1159 է: Միջոցառումները շարունակվում են: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Թորոսյանը տեղեկացրեց նաև, որ այսօրվա դրութամբ մոտ 1500 քաղաքացի դուրս է եկել կարանտինից․ «Տեղեկացնեմ նաև, որ կարանտինում գտնվող մոտավորապես 300 քաղաքացու մոտ դրական արդյունք է հաստատվել: Սա ասում եմ, որպեսզի պարզ լինի, որ կարանտինային միջոցառումներն արդյունավետ են, եթե դրանք չլինեին, այդ 300 պացիենտին հնարավոր է հետազոտած չլինեինք»:

Նախարարի խոսքերով, այսօրվա դրությամբ մահճակալային ֆոնդը կիսով չափ է ծանրաբեռնված․ «Եթե այս տեմպը պահենք, հանրությունը բոլոր խորհուրդները պահի, գործատուները պահպանեն սանիտարահամաճարակային կանոնները, կարող ենք հույս ունենալ, որ իրավիճակը կառավարելի կմնա երկար ժամանակ»:

Թորոսյան նաև ասաց, որ 24-ժամյա ռեժիմով իրականացվել է 537 թեստ. «Բայց քանի որ թեստերի մի մասը հաջորդ օրն  են մուտքագրվել համակարգ, ընդհանուր թիվը հասնում է 810-ի:

Այլ երկրների հետ համեմատած՝ մենք այս առոմով բավական լավ դիրքերում ենք աշխարհում:

Իհարկե մենք թեստերն անում ենք ցուցումներով՝ աստիճանաբար լայնացնելով դրանց շրջանակները: Եթե կարիք լինի նոր ծավալներ ապահովելու, կանենք դա, սակայն այս պահին այսքանն էլ բավարար է»:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ 16 թեստից մեկ դրական պատասխան է լինում, ինչը լավ ցուցանիշ է։

Դիտվել է 4600անգամ
Վերջին լուրեր