04 / Փետրվար / 2021 : 13-44

Հորդորում ենք չհապաղել՝ հասանելիք գումարը չկորցնելու համար

Ի գիտություն նախադպրոցական տարիքի երեխաներին տրվող 20 000-ական դրամի չափով  աջակցության ծրագրի այն շահառուների, ովքեր դեռևս չեն օգտվել օժանդակությունից:

Տեղեկացնում ենք, որ գումարների տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը:

Հորդորում ենք նշված ժամանակաընթացքում  երեխայի ծննդյան վկայականով կամ եթե երեխան ունի անձնագիր՝  ծննդյան վկայականով ու անձնագրով (հնարավոր անճշտություններից խուսափելու նպատակով) մոտենալ Հայաստանի Հանրապետությունում՝ Հայփոստի, իսկ Արցախում՝ Արցախփոստի բաժանմունքներ՝ ստանալով հասանելիք գումարը:

Մարտի 1-ից հետո ծրագիրն այլևս չի գործի:

Հորդորում ենք չհապաղել՝ հասանելիք գումարը չկորցնելու համար:

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն

Դիտվել է 18259անգամ
Վերջին լուրեր