04 / Փետրվար / 2021 : 18-12

Ալենի հովանավորի Rolls-Royce-ը ե՞րբ է ԱԹՍ-ներ դառնալու

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը երեկ ԱԺ ամբիոնից էժանագին ու պոպուլիստական ելույթով հանդես եկավ ու անուններ չտալով հայտարարեց, որ սխալ են արել, որ որոշ մարդկանց Bentley-ները չեն առգրավել և ԱԹՍ-ներ չեն դարձրել...
Ալենը շատ լավ տիրապետում է տգետ պլեբսին սին խոստումներով կերակրելու շատ հին հնարքներին...

Հիշեցնեմ, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո գրեթե նույնաբովանդակ զառանցանքով իր թաքստոցից հանդես եկավ տաև թերուս և, հավանաբար, այդ ժամանակ ոչ սթափ վիճակում գտնվող վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլը՝ ով սեփական պարտության համար մինչև հիմա մեղավորներ է փնտրում...

Բացարձակ չեմ անդրադառնա այն փաստին, որ ուրիշների ունեցվածքը մատնանշող ու ժամանակին շատ համեստ ապրող ԱԺ փոխխոսնակը հիմա բավական շքեղ կյանք է վայելում՝ տներով, թանկարժեք մեքենայով և այլն... Ու այդ ամենին ԱԺ փոխխոսնակը հասել է պաշտոն ստանալուց հետո՝ այս 2,8 տարվա մեջ...

Նախ, Ալենին հիշեցնեմ, որ 2,5 տարվա մեջ իրենց ապիկար ու տգետ թիմը պարգևավճարների վրա ավելի շատ գումար է ծախսել, քան իրենց կողմից մատնանշած պետությունից գողացված գումարներն է հետ բերել պետբյուջե...

Երկրորդը, լավ կլինի Ալենն առաջինկը կուլակաթափ անի իր իսկ հովանավորին՝ շատ հայտնի գործարարին, ով ժամանակին, ըստ օդում կախված լուրերի, "կոպեկներով" և տարբեր "միջոցներով" ահռելի ունեցվածքի տեր է դարձել...

Ուրիշների Bentley-ները մատնանշելուց առաջ, Ալենին խորհուրդ կտամ իր հովանավորի Rolls-Royce Cullinan-ից խոսի ու դա ու նրան պատկանող շատ այլ շքեղ և գերթանկարժեք մեքենաները ԱԹՍ-ներ դարձնի...

Հ.Գ. Ի դեպ, Հայաստանում որևէ մեկը դրսից ներդրումներ չի անում ու չի էլ անի հենց դավաճան Նիկոլի, Ալենի ունրանց պես այսպիսի բոլշևիկյան և կոմունիստական՝ էքսպրոպրիացիան խրախուսով հայտարարությունների պատճառով...

Գագիկ Համբարյան

Դիտվել է 24819անգամ
Վերջին լուրեր