Հոկտեմբերի առաջին օրերին մի զինվոր զանգահարել է անհետ կորած զինվորի մորն ու ասել՝ իր որդու հետ ամեն ինչ լավ է
Խնդրում եմ Հայկազին արձագանքել
Անհետ կորած զինվորի մայրը փնտրում է որդուն։
Որդու հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերին։
Այնուհետեւ հոկտեմբերի առաջին օրերին մի զինվոր զանգահարել է անհետ կորած զինվորի մորն ու ասել՝ իր որդու հետ ամեն ինչ լավ է։
Այդ օրվանից մայրը որդուց տեղեկություն չունի, իսկ այն համարը, որով զանգահարել էին, զրույցից քիչ անց դարձել է անհասանելի ու մինչ օրս հասանելի չէ։
Ճշտեցինք, համարը, որից զանգել են զինվորի մորը, նույնականացված է որպես՝«Հայկազ Ջաբրաիլ»։
Խնդրանքս ինչ է՝ եթե ինչ-որ մեկն այս համարով, որով զանգահարել են անհետ կորած զինվորի մորը, կարող է ճանաչել Հայկազին, խնդրում եմ արձագանքեք։
Հուսամ, Հայկազն ինքը կարձագանքի եւ կօգնի գտնել զինվորին, որի մասին վերջին տեղեկությունը զինվորի մորը հայտնել է ինքը։
Նաիրա Զոհրաբյան