Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Փետրվար / 2021 : 20-06

 Ինչո՞ւ է թաքցվել ադրբեջանցիների սահմանախախտման ու դրանց Ադրբեջանին հանձնելու գործընթացը

Վերջին շրջանում, պաշտպանության նախարարությունը ամենօրյա հաղորդագրություններ է տարածում հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի մասին, որում ներկայացվում է նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում առկա վիճակը՝ հղում անելով ԱԱԾ-ից ստացվող տեղեկատվությանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը, հունվարի 30-ին, ՀՀ ԱԱԾ-ի կողմից, Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում ձերբակալվել են 2 ադրբեջանցի զինծառայողները։

Սակայն այս միջադեպը որևէ արտացոլում չի գտել ինչպես ՀՀ ՊՆ հունվարի 30-ի, այնպես էլ, դրան հաջորդող օրերին տարածված ամենօրյա հաղորդագրություններում։

Որևէ մեկը ողջամիտ պատասխան ունի՞, թե ինչու է թաքցվել ադրբեջանցիների սահմանախախտման ու դրանց Ադրբեջանին հանձնելու գործընթացը։ Ինչո՞ւ է ՊՆ-ն ապատեղեկատվություն տարածում և նշում, որ հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել այն պարագայում, երբ ադրբեջանցիներ են սահմանը հատել, արդյո՞ք դա միջադեպ չէ։

Նույն հաղորդագրության՝ ԱԱԾ-ին վերաբերող հատվածում ևս, այդ միջադեպի մասին ոչ միայն որևէ բան չկա, այլ նշվում է, որ իրենց պատասխանատվության հատվածում ևս միջադեպ չի գրանցվել։

Ինչի՞ համար եք շաբլոն, ձևական բնույթի հաղորդագրություններ տարածում՝ հանրությանը մոլորեցնելո՞ւ, իրականությունը կեղծելո՞ւ, մարդկանց հիմարի տեղ դնելո՞ւ, ձեր կառույցների հեղինակությունն ու առհասարակ, խոսքն արժեզրկելու համա՞ր։ Ե՞րբ եք վերջ տալու այս անլրջությանը»,- գրել է Աբրահամյանը։

Դիտվել է 20020անգամ
Վերջին լուրեր