161 օր գերության մեջ եղած Նարեկը չի հիշում գեթ մեկ օր, որ իրեն կտտանքների ենթարկած չլինեն ադրբեջանցիները
«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս երիտասարդը ադրբեջանական գերությունից վերադարձած Նարեկ Սարդարյանն է։ Այժմ իր գյուղում է, որտեղից անզեն աչքով երևում են ադրբեջանական դիրքերը։
161 օր գերության մեջ եղած Նարեկը չի հիշում գեթ մեկ օր, որ իրեն կտտանքների ենթարկած չլինեն ադրբեջանցիները։
Ասում է՝ երբ հավեսները տալիս էր, ծեծում էին։
Նարեկը պատերազմից հետո վերադարձել է ռազմագերիների հետ միասին, ինքը ադրբեջանցիներից հեռացել է, բայց նրանք են մոտ եկել, Ներքին Խնձորեսկի շուրջբոլորն են տեղավորվել։
Հակառակորդի զինծառայողներին տեսնելիս Նարեկը վախ չի ապրում, բայց ասում է, որ պետք է շատ ուշադիր լինենք, ամեն ինչ սպասելի է իրենցից։
Նարեկն ու իր համագյուղացիները չեն ցանկանում հեռանալ գյուղից, բայց ակնկալում են, որ կառավարությունը կաջակցի իրենց արոտավայրերի ու վարելահողերի հարցում։
Ադրբեջանական դիրքերի դեմ դիմաց տեղակայված են հայկական դիրքապահները։ Այս մասին ավելին չեմ գրի, ուղղակի կասեմ, որ դեռ անելիք ունենք»: