Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Փետրվար / 2021 : 15-37

Ռուսական օդատիեզերական ուժերը Սիրիայում հարվածներ են հասցրել ահաբեկչական խմբավորմանը (տեսանյութ)

Այս շաբաթ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հզոր հարված են հասցրել «Աջնարդ ալ-Կավկազ» («Կովկասի զինվորներ») ահաբեկչական խմբավորմանը, հայտնում է almasdarnews.com թերթը:

RuVesna.Su յութուբյան ալիքը բացառիկ կադրեր է հրապարակել որտեղ երևում է, թե ինչպես են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը թիրախավորում ջիհադիստների ուսումնական կենտրոնը, որը գտնվում էր Իդլիբ նահանգի վարչական մայրաքաղաքից 17 կիլոմետր հյուսիս-արևմուտք:

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի առաջնային գծի Su-24M ռմբակոծիչները 500 կիլոգրամանոց հզոր FAB-500 բարձր պայթուցիկ ավիացիոն ռումբերով հարվածներ են հասցրել  ջիհադական կազմակերպության՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող շտաբներին, զորանոցներին և տրանսպորտային միջոցներին:

«Աջնարդ ալ-Կավկազ»-ը Սիրիայի ամենահզոր ջիհադական խմբավորումներից մեկն է, որը պատերազմի ընթացքում մի քանի հզոր գրոհներ է իրականացրել Սիրիայի արաբական բանակի նկատմամբ, նշում է թերթը:

Դիտվել է 8957անգամ
Վերջին լուրեր