06 / Փետրվար / 2021 : 10-31

Հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն՝ Հադրութի ուղղությունից

Փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում, երեկ՝ փետրվրի 5-ին հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն՝ Հադրութի ուղղությունից: Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրա ինքնությունը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:

2020 թվականի Նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը հայտնաբերվել է ընդհանուր 1365 աճյուն:

Դիտվել է 17445անգամ
Վերջին լուրեր