06 / Փետրվար / 2021 : 11-04

«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների պայմանական թիրախը Սյունիքն է». Կ. Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները շարունակվում են։ Չնայած այն բանին, որ երկու երկրների մամուլները սկսել են ընդհանրապես չխոսել դրա մասին, բայց կարևոր մի դետալ չէր կարող վրիպել իմ աչքից։

Այս զորավարժության պայմանական թիրախը Հայաստանն է, իսկ ավելի կոնկրետ՝ Սյունիքը։ Զորավարժության համար թիրախ ընտրված օբյեկտները, կենդանի ուժն առավելագույնս նմանեցված է հայկականին (նույնիսկ հայկական կամուֆլյաժ):

Տեղանքն էլ հնարավորինս նմանեցրել են Սյունիքին․․․

Մինչ զորավարժությունների սկսելը շատ ակտիվ խոսում էին դրա մասին, դրա կարևորության մասին, բայց սկսելուց հետո լռեցին»:

Դիտվել է 15039անգամ
Վերջին լուրեր