Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Փետրվար / 2021 : 16-19

 Սեռական ցանկությունը նվազե՞լ է. ինչ անել

Առողջ ու ներդաշնակ կյանքը յուրաքանչյուր զույգի, այդ թվում ամուսնական զույգի կյանքում կարևոր դեր ունի։ Սեռական առողջ ու ակտիվ կյանքն առավել ամուր է դարձնում, իհարկե, նաև զույգի «գիշերային» կյանքը։ Սակայն ի՞նչ անել, երբ զույգերից մեկի մոտ նկատվում է սեռական ցանկության նվազում, որը վտանգում է զույգի, այդ թվում ամուսնական զույգի հետագա համատեղ կյանքը։

Թեմայի մասին Lurer.com-ը զրուցեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ., դոցենտ Սևադա Հակոբյանի հետ։

«Ամուսնական զույգի մոտ որոշակի ժամանակ հետո սկսվում են ճգնաժամային փուլեր, որոնք սեքսուալ դժվարություններ են հարուցում սեռական կյանքում: Ամուսնական համատեղ կյանքի երկրորդ կամ երրորդ տարվա ընթացքում և՛ տղամարդու, և՛ կնոջ մոտ որոշակի սառնություն է նկատվում»,- խոսելով թեմայից՝ ասաց սեքսապաթոլոգը:

Բժշկի խոսքերով՝ նման երևույթը հիմնականում պայմանավորված է երեխա ունենալու ցանկությամբ, որը կնոջ մոտ դառնում է գերիշխող։ Սեքսոպաթոլոգի խոսքերով հիմնականում նման դեպքերում զույգերը սեռական հարաբերություն են ունենում միայն ձվազատման օրերին և հատուկ` բարենպաստ դիրքերով։

Սեռական կյանքը, որպես կանոն վերածվում է մեխանիկական պրոցեսի և զույգերը սեքսով սկսում են զբաղվել միայն երեխա ունենալու համար։ Տղամարդկանց պարագայում կարող է այլ լինել, մասնավորապես նույն կնոջ հետ կանոնավոր, տևական ժամանակ սեքսով զբաղվելուց հետո տղամարդու աչքերում կինը կորցնում է իր գրավչությունը։

«Կանայք, տարվելով կենցաղային խնդիրներով ու հոգսերով, չեն փորձում հետաքրքիր ու նորություններով լեցուն սեռական կյանք ապահովել ամուսնու համար, չեն հետևում իրենց և կորցնում են սեքսուալ գրավչությունը, ուստի դա էլ պատճառ է դառնում, որպեսզի տղամարդու մոտ առաջանա սեքսուալ սառնություն»:

Բժիշկ Հակոբյանի խոսքերով առկա են նաև այլ պատճառներ. «Ավելի մեծ տարիքում էլ, պայմանավորված սեքսուալ ռիթմի սեռերին բնորոշ տատանումներով, ևս կարող է դիտվել սեռական ցանկության նվազում:

Գաղտնիք չէ, որ 30-35 տարեկան հասակը կանանց մոտ համարվում է երկրորդ սեքսուալության արթնացման տարիք. նրանց մոտ ցանկությունն է բարձրանում, իսկ տղամարդկանց մոտ էլ միապաղաղ հարաբերությունների շրջան է սկսվում»,- ասաց Սևադա Հակոբյանը:

Բժշկի խոսքերով հոգեբանական գործոնը նույնպես մեծ դեր է խաղում սեռական ցանկության նվազման գործում «Կենցաղային խնդիրները, ամուսնու կոպիտ վերաբերմունքը, խոսքերը կարող է արտաքնապես թվալ, թե ոչ մի ազդեցություն չեն ունենում, բայց նրանց մոտ խորն է այդ ամենը ենթագիտակցական ոլորտ մղելու հատկությունը, հետևապես, որոշակի ժամանակ անց, դա արտահայտվում է նաև սեռական ցանկության նվազմամբ, հետագայում էլ գուցե սեռական ցանկության բացակայությամբ»:

Ըստ մասնագետի, երբ զույգերն ինքուրույն չեն կարողանում գտնեն ներդաշնակության դռների բանալիները, ապա հարկավոր է անհապաղ դիմել մասնագետի օգնության, քանի որ այս դեպքում շատ մեծ է վտանգը, որ զույգը կարող է ընդմիշտ բաժանվել։

Դիտվել է 190737անգամ
Վերջին լուրեր