Ինչու՞ Շուշիում շրջափակման մեջ ընկած տղաներին օգնության զորք չի ուղարկվել
Շուշիում զոհված ազատամարտիկի քույր Հասմիկ Հակոբյանը գրում է.
«Չնայած ես ձեր պաշտոնական էջի սև ցուցակում եմ հայտնվել խոսքի ազատության համար, բայց գրառումս անպայման կհասցնեն թիմակիցները։
Լռե՛ք, լռե՛ք, լռե՛ք, հազար անգամ լռե՛ք...
Մենք պարտավոր չենք քանիցս հանդուրժել ձեր #սրտաճմլիկ և #ողորմելի արդարացումները...ինչու՞ եք հիմա այս մասին բարձրաձայնում...
Բավական է...
Հիմա մի քանի հարց.
Ինչու՞ եք թույլատրել Աննա Հակոբյանին հասնել հրամանատարական կետ և ձեզ հրահանգել...
Ո՞րն է եղել նրա առաքելությունը, և ինչպե՞ս եք դուք դրան աջակցել...
Եթե Շոշը պաշտպանող չի եղել, ապա ինչու՞ Շուշին պաշտպանող ազատամարտիկներին հրամայել եք շարժվել դեպի Շոշ՝ այն պաշտպանելու։
Ինչպե՞ս է ստացվում, որ անառիկ Շուշին ընկնում է, ավելի ճիշտ՝ հանձնում եք, երբ շատերին ուղղորդել եք հենց այնտեղ՝ հենց բերդաքաղաքը պաշտպանելու։
Ո՞վ է հրամայել ներսից բացել բերդաքաղաքի դարպասներն ու մեր տղաներին շրջափակման մեջ թողնել...
Ինչու՞ Շուշիի պաշտպանության թեժ մարտերին մասնակցել են 18 տարեկան՝ ընդամենը 1-1,5 ամսվա ժամկետային զինծառայողները...իրավունք ունեի՞ք...
Ինչու՞ Շուշիում շրջափակման մեջ ընկած տղաներին օգնության զորք չի ուղարկվել և, ո՞ւմ ցուցումով և ո՞վ է անմիջապես խոչընդոտել դրան...
Եթե Շուշին պաշտպանող չի եղել, ապա ինչու՞ նրա պաշտպանության մարտերին հարյուրավոր զոհեր ենք տվել...
Շուշիում պատերազմի վերջին օրն իմ եղբայրն է զոհվել...որին դուք միայն 7 օր հետո եք հանել այնտեղից...
Ինչու՞ Շուշիում անմահացած հերոսներից շատերը նույն՝ գլխուղեղի հրազենային վիրավորում են ստացել(контрольный выстрел)...
Ի՞նչ պետք է պատմեին տղաները, որ խնամքով թաքցնում եք մինչև այսօր...
Ինչու՞ կորցրած տարածքների և զորքը լքած հրամանատարներն ամբողջ պատերազմի ընթացքում բացակայել են, չեն մասնակցել պատերազմական գործողություններին, բայց պատերազմից հետո բարձր պաշտոններ են ստանձնել ՊԲ-ում...
Ինչու՞ պատերազմի օրը խաբել եք հանրությանը, թե իբր թշնամին Ստեփանակերտում է, երբ թշնամին Ստեփանակերտ չի մտել...արդարացնելու՞ կապիտուլյացիայի խայտառակ պայմանագիրը...
Ինչու՞ ոչ մի ռումբ չի պայթել ձեր տան, նախագահական նստավայրի, Ազգային ժողովի գլխին...
Ինչու՞...ինչու՞...ինչու՞...ինչու...
Դուք նախագահ եք՝ Երկրի և Ժողովրդի տերը, նրա անվտանգության երաշխավորը։
Դուք Երկրի գերագույն գլխավոր հրամանատարն եք և գլխավոր պատասխանատուն այս ամենի։
Եթե Շոշը պաշտպանող չի եղել, ապա հավաքեիք տարիներով ձեզ փառաբանող կուսակցական թիմին, պատգամավորներին, պետական պաշտոնյաներին և, որպես հրամանատար, առաջնորդեիք մարտադաշտ, կռվեիք մինչև վերջ և արյան գնով պաշտպանեիք այն հողը, որն այլևս ի զորու չէ հանդուրժել ձեր բոլորի դավաճանական քայլերը...ծանր է...
Ծանր է հողի համար...
Գնայիք և դուք էլ զոհվեիք հանուն Հայրենիքի, հանուն այն հողի, որի վրա դուք եք քայլում հիմա, ձեր երեխաները, ձեր անարժան հրոսակախումբը, բայց ոչ մեր Հերոսները...
Թող ձեր երեխաներն էլ որբանային, ձեր մայրերը, կանայք և քույրերն էլ սգակիր դառնային...
Չհամարձակվեցի՞ք...վախեցա՞ք թուրք ահաբեկիչներից...
Ապա ինչու՞ չվախեցան 18-20 տարեկանները...
Չվախեցավ իմ՝ ընդամենը 18 գարուն ապրած Եղբայրը...
Տասը հազարավոր զոհերի և կորցրած Հայրենիքի գլխավոր մեղավորը, դավաճան հողատուի հանցակիցը դուք եք առաջնահերթ...
Եթե մի փոքր հայի արժանապատվություն ունենայիք, առնվազն կգնդակահարեիք ձեզ, որպեսզի գոնե մահից հետո, եթե ոչ Տղաներին, գոնե ձեր երեխաներին արժանի լինեք...
Ցավի և կարոտի մեջ մենք ամեն օր հույսի նշույլ ենք փորձում նշմարել անարդար և անիրավ այս աշխարհում...չենք գտնում, որովհետև լավագույն Տղերքը հեռացել են, և նրանց թանկ արյամբ ձեր գլխավորած դավաճանների հրոսակախումբն է Երկիր կառուցում...
Ես ինձ չեմ ներել հարազատ Եղբորս մահը, դուք ձեզ ներե՞լ եք 10 000 քաջերի մահը...
Հարցրե՞լ եք մեզ՝ ցանկանու՞մ ենք մենք մեր Տղաների արյամբ սրբագործված Երկրում հանդուրժել ձեզ և մյուս դավաճաններին...
Ոչ, ոչ, ոչ, հազար անգամ ոչ...»: