08 / Փետրվար / 2021 : 10-07

Հայտնաբերել  է ևս 2 զոհված զինծառայողի աճյուն

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս 2 զոհված զինծառայողի աճյուն:

Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հրադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը փետրվարի 8-ի տվյալներով՝ 1367 է:

Ռուսական խաղաղապահ զորակազմի հերթափոխի հետ կապված, այսօր որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվի:

 

Դիտվել է 33548անգամ
Վերջին լուրեր