08 / Փետրվար / 2021 : 12-33

«Մի գավառ էին կոտորում, մյուս գավառների հայերը կարծում էին, որ դա իրենց չի վերաբերում». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցեղասպանության ժամանակ, երբ մի գյուղ կամ մի գավառ էին կոտորում, մյուս գյուղի կամ գավառների հայերը կարծում էին, որ դա իրենց չի վերաբերում, հետո հերթն իրենց էր հասնում։

Համ էլ մտածում էին, որ դե դրանք մշեցի են, մյուսները շատախցի են, ֆրանկ են, աղանդավոր են… իրենք ուրիշ են, իսկ իրենց հերթը չի հասնի։

Ու երբ դրա մասին կարդում էիր, զարմանում էիր մտածողության վրա։ Այ հիմա պարզ է, թե դա ոնց է լինում։
Ու այն ժամանակ էլ կային քայլական հոգով բաստարդներ ու բաստարդուհիներ, որ ասում էին՝ բա մենք ինչ անենք, իսկ ապագայում, ինքնաարդարացման համար, հույս էին պահում, որ կասեն՝ դե մենք անմեղսունակ ենք, չէինք հասկանում, մեզ խաբել են»։

Դիտվել է 8333անգամ
Վերջին լուրեր