Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Փետրվար / 2021 : 09-35

 Ով կղեկավարի աշխարհը․ Պուտինը մեկնաբանել է

Աշխարհը ղեկավարելու է նա, ով առաջատար կդառնա տեխնոլոգիայի ու գիտության համար մրցակցության մեջ: Այս մասին հայտարարել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհում տեխնոլոգիաների ու գիտության համար մրցակցությունը արագ աճում է: Ակնհայտ է՝ ով կարողանա առաջ անցնել մյուսներից, նա էլ կորոշի մարդկության հետագա զարգացման ընթացքը»,-ասել է նա:

Պուտինի խոսքերով, գիտական ու տեխնոլոգիական ինքնիշխանությունը Ռուսաստանի ներկան ու ապագան է:

ՌԴ նախագահը նաև կառավարությանը հանձնարարական է տվել մշակել գիտա-տեխնիկական զարգացման նոր ծրագիր՝ հավելելով, որ պետք է փոխել գիտության ֆինանսավորման նկատմամբ մոտեցումը:

Դիտվել է 10992անգամ
Վերջին լուրեր