09 / Փետրվար / 2021 : 09-45

Ադրբեջանցիներն արգելել են ուխտավորների ու հոգևորականների մուտքը Դադիվանք

Փետր­վա­րի 7-ին՝ կի­րա­կի օ­րը ժա­մը 8.00-ին Ստե­փա­նա­կեր­տի Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կից ուխ­տա վոր­նե­րի հեր­թա­կան խում­բը ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի ու­ղեկ­ցու­թյամբ ճա­նա­պարհ­վել է դե­պի Դա­դի­վանք։ Խմ­բին միա­ցել են նաև հոգևո­րա­կան­ներ, ով­քեր պետք է հեր­թա­փո­խեին հա­մա­լի­րում ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցող հոգևոր դա­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին։

Ուխ­տա­վոր­ներն էլ Դա­դի­վանք պետք է հասց­նեին նաև Ստե­փա­նա­կեր­տի Ս. Հա­կոբ ե­կե­ղե­ցում օծ­ված «Դժոխ­քի ա­վե­րու­մը» սրբա­պատ­կե­րը, ո­րը Երևա­նից ու­ղար­կել էր հե­ղի­նա­կը՝ նկար­չու­հի Ժան­նա Խլ­ղա­թյա­նը։ Ի դեպ, նկար­չու­հին կտա­վը նա­խա­տե­սել էր Շու­շիի Սուրբ Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցու հա­մար, բայց հայտ­նի իրա­դար­ձու­թյուն­նե­րից հե­տո նա խնդ­րել էր, որ կտա­վը հասց­նեն Դա­դի­վանք։

Եր­կար ճա­նա­պարհ կտ­րե­լուց հե­տո ուխ­տա­վոր­նե­րի խում­բը մո­տե­ցել է վա­նա­կան հա­մա­լի­րի տա­րած­քին մոտ տեղակայ­ված ադր­բե­ջա­նա­կան ան­ցա­կե­տին։ Ըստ նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան, խում­բը պի­տի մտ­ներ Դա­դի­վանք, սա­կայն ադր­բե­ջան­ցի­նե­րը հո­խոր­տա­լով ար­գե­լել են՝պատճառաբանելով, թե ի­րենք տե­ղե­կաց­ված չեն խմ­բի մա­սին։

ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րը և ուխ­տա­վոր­նե­րի խմ­բի պա­տաս­խա­նա­տուն բազ­միցս պար­զա­բա­նե­լ են, որ ա­մեն ինչ հստակեցված է , և բո­լորն էլ տե­ղե­կաց­ված են, սա­կայն ադր­բե­ջան­ցի­ներն անդ­րդ­վե­լի են մնացել։ Վեր­ջին­ներս ստի­պե­լ են, որ ուխ­տա­վոր­նե­րի խում­բը վե­րա­դառ­նա Գե­տա­վան և սպա­սի ճշտում­նե­րի։

Ե­րեք ժամ սպա­սե­լուց ու կր­կին ճշգր­տում­ներ ա­նե­լուց հե­տո ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը խում­բը նո­րից ու­ղեկ­ցե­լ են դե­պի Դա­դի­վանք, սա­կայն, այն­տեղ ևս եր­կար սպա­սել տա­լով, ադրբեջան­ցի­նե­րը չեն հա­մա­ձայ­նե­լ բա­ցել ճանապարհը` պատ­ճա­ռա­բա­նե­լով, որ ի­րենք հրա­ման են ստա­ցել ար­գե­լել ոչ միայն ուխ­տա­վոր­նե­րի, այլև հերթապահութան եկած հոգևո­րա­կան­նե­րի մուտ­քը սր­բա­վայր։

Եր­կար քաշքշուկներից հե­տո խում­բը ե­րե­կո­յան ստիպ­ված վերադարձել է Ստե­փա­նա­կերտ։ Ուխ­տա­վոր­նե­րը խնդ­րե­լ են ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րին գո­նե սր­բա­պատ­կե­րը հասց­նել Դա­դի­վանք։

Ար­ցա­խի թե­մի պա­տաս­խա­նա­տու­նե­րը մտա­դիր են խն­դի­րը հասց­նել համապա­տաս­խան ա­տյան­նե­րի։ Ի՞նչ նոր հրա­ման ու պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ունեն ադրբեջանցիները Դա­դի­վան­քի հետ կապ­ված, ո­րի մա­սին տե­ղյակ չեն ՌԴ խա­ղա­ղա­պահ ուժե­րը, կամ` ար­դյո՞ք սա հեր­թա­կան սադ­րանք էր. ժա­մա­նա­կը ցույց կտա, գրում է «Ազատ Արցախ»-ը:

Դիտվել է 15876անգամ
Վերջին լուրեր