09 / Փետրվար / 2021 : 10-12

Այսօր ևս դադարեցվել են որոնողական աշխատանքները

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում այսօր ևս դադարեցվել են որոնողական աշխատանքները:

Պատճառն ադրբեջանական բանակում այսօր իրականացվող հերթափոխն է: Աշխատանքները կվերսկսվեն վաղը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված զոհված զինծառայողների աճյունների թիվը փետրվարի 8-ի դրությամբ 1367 է:

Դիտվել է 5244անգամ
Վերջին լուրեր