09 / Փետրվար / 2021 : 12-23

Հնարավոր է՝ այսօր Ադրբեջանից ռազմագերիներ վերադառնան. այդ հարցով զբաղվում է անձամբ Պուտինը

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մի խումբ, հնարավոր է, նույնիսկ այսօր վերադառնա հայրենիք։

 24News-ի հետ հարցազրուցի շրջանակում նման ենթադրություն է արել Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։ 

«Կարող է հրաշք պատահել, և այսօր նույնիսկ ռազմագերիների մի խումբ վերադառնա, եթե դրանով անձամբ զբաղվում է Վլադիմիր Պուտինը», - ասել է նա՝ հավելելով, որ հուսով է՝ գերիների վերադարձի գործընթացն արագանալու է։ 

Բորիս Ավագյանը նաև մեկնաբանել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարությունը, ըստ որի՝ հայ գերիների հարցերով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ 

«Ես կարծում եմ, որ մոլորակի վրա չկա մի ուժ, որ կարողանա խանգարել նրանց՝ հասնելու իրենց նպատակին և վերադարձնելու մեր հայրենակիցներին տուն։ Վստահ եմ, որ չնայած առկա դժվարություններին, ռազմագերիների վերադարձի գործընթացն արագանալու է», - նշել է Ավագյանը։

Դիտվել է 68452անգամ
Վերջին լուրեր