Արծրուն Հովհաննիսյանը՝ իր գեներալի կոչման լուրերի մասին
Մամուլից եմ ծանոթացել այս անհեթեթության մասինԱյս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող լուրերը այն մասին, թե ինքը կստանա գեներալի կոչում և կնշանակվի Վազգեն Սարգսյան ռազմական համալսարանի պետ:
«Նախ եւ առաջ ներկա պահին բուժումների մեջ եմ եւ մամուլից եմ ծանոթացել այս անհեթեթության մասին: Ես դեռ գնդապետի կոչում չեմ ստացել, սակայն առաջիկայում դեռ պիտի ստանամ գնդապետի կոչում, այդ իսկ պատճառով գեներալի կոչում միանգամից ստանալու նման ընթացակարգ չկա եւ չի կարող լինել:
Նման հայտարարություններն ունեն սադրիչ բնույթ: Վազգեն Սարգսյան ռազմական համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանի հետ ունեմ շատ լավ ընկերական հարաբերություններ, ինքը համալսարանի լավ պետ է և միասին ունենք բազում լավ պլաններ: Նման հայտարարություններին ուշադրություն մի դարձրեք»,-ասաց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածված տեղեկության համաձայն Արծրուն Հովհաննիսյանը կստանա գեներալի կոչում, ինչպես նաև նոր պաշտոն՝ մասնավորապես Վազգեն Սարգսյան ռազմական համալսարանի պետ: