«Հայաստանի ողջ տարածքում սփռվում են թուրքական և ադրբեջանական ռադիոալիքներ»
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի ողջ տարածքում սփռվում են թուրքական և ադրբեջանական ռադիոալիքներ։ Հեռավոր մարզերում հազիվ Հայաստանի Հանրային ռադիոն է միանում, իսկ փոխարենը մեկ տասնյակից ավել հաճախականությամբ թուրքական կամ ադրբեջանական ռադիոկայաններն են քարոզ անում։
Վերջապես ե՞րբ եք լուծելու այս հարցը։ Նախկիններից սկսած սրա մասին բարձրաձայնել եմ։
Կամ խլացրեք այդ հաճախականությունները, կամ էլ հայկական ռադիոալիքներին տրամադրեք անվճար հաճախականություն, թե չէ ադրբեջանն ու թուրքիան են դրանցից օգտվում…»: