Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Փետրվար / 2021 : 17-04

Մհեր Արմենիան չի բացառում իր մուտքը քաղաքականություն 

ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Արմենիան այսօր Հայելի մամուլի ակումբի ուղիղ եթերում խոսել է ներքաղաքական իրավիճակի, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի, արվեստի ներկայացուցիչների առաջ ծառացած խնդիրների մասին:

«Կարծում եմ՝ հիմա Հայաստանում խորը քաղաքական ճգնաժամ է, ժողովրդի հոգեբանական վիճակը ծանր է, որովհետև գնալով ավելի է ուժեղանում այն մարդկանց ցավը, ովքեր կորցրել են իրենց զավակներին, հարազատներին»,- «Հայելի» մամլո ակումբում ասուլիսի ժամանակ ասաց երգիչ Մհեր Մեսրոպյանը (Մհեր Արմենիա):

Մհերն ասաց՝ իր մոտ ամեն ինչ տխուր է. «Ես միշտ ներկայացել եմ «Մհեր Արմենիա»՝ Հայաստան, ինձ ճանաչում են՝ որպես իմ երկրի արտիստ: Հայաստանն այսօր պարտված երկիր է, ժողովրդի վիճակը շատ վատ է, վիզը՝ ծուռ, ողնաշարը՝ կոտրված:

Ո՞նց պետք է լինի իմ վիճակը, իհարկե, շատ վատ: Մարդկանց երեսին ժպիտ չկա, ու մեր աշխատանքն ավելի է դժվարանում՝ պետք է ժողովրդին այդ սթրեսից հանել: Իմ կարծիքով՝ մշակույթի գործիչները պետք է համախմբվեն ու այս չար, կեղտոտ դաշտը վերացնեն իրենց ստեղծագործություններով:

Հարցին՝ կա տեղեկություն, որ հնարավոր է՝ ինչ-որ մի պահից մտնի քաղաքականություն, երգիչը պատասխանեց. «Չի բացառվում»:

 

 

Դիտվել է 17149անգամ
Վերջին լուրեր