Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Փետրվար / 2021 : 18-46

 Ժամկետային զինծառայողներին այլևս Արցախ չեն ուղարկում

Հայաստանի քաղաքացիները ծառայելու են բացառապես հանրապետության սահմաններում։

Ժամկետային զինծառայողներին այլևս Արցախ չեն ուղարկում։ Ձմեռային զորակոչը փաստացի մեկնարկել է, և ինչպես հայտնի դարձավ Sputnik Արմենիային, զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիները ծառայելու են միայն հանրապետության տարածքում տեղակայված զորամասերում։

Sputnik Արմենիային հաջողվեց նաև պարզել, որ ավանդական վիճակահանության ժամանակ Արցախի զորամասերը նշված չեն տարբերակների մեջ։

Ավելի վաղ մամուլում և սոցցանցերում տեղեկություններ էին հայտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմալուծման մասին: Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ավելի ուշ հայտարարեց, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմավորելու հարցով։

Դիտվել է 80312անգամ
Վերջին լուրեր