Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Փետրվար / 2021 : 20-35

Հայաստան են վերադառնում 5 հայ ռազմագերիներ

Քիչ անց «Էրեբունի» օդանավակայանում Բաքվից վայրէջք է կատարելու հայ գերիներ տեղափոխող հերթական ինքնաթիռը։ Hraparak.am-ի տեղեկություններով՝ ինքնաթիռում են գտնվում 5 հայ ռազմագերիներ։

 «Բանակցությունները շատ ծանր են եղել, նախապես 20 հոգու մասին է խոսք գնացել, բայց վերադարձվել է 5 հոգի: Այս պահին ինքնաթիռը թռիչքուղու վրա է:

Նշենք, որ բանակցությունները վարել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը»,- գրում է կայքը:

Դիտվել է 38468անգամ
Վերջին լուրեր